Մոսկվայի փողոցներում արհեստական ձյուն է հայտնվել՝ զավեշտալի մեկնաբանությունների տեղիք տալով սոցցանցերում
Սոցցաներում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես են Մոսկվայի փողոցներում հատուկ մեքենաների օգնությամբ արհեստական ձյուն լցնում:
BBC News-ը նկատում է, որ արտասովոր երևույթը զավեշտալի մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցում: Օգտատերերից մեկը կատակել է ասելով. «Մոսկվայի բյուջեով այժմ կարելի է գնել ամեն ինչ, անգամ ձմեռ»:
«Սա նման չէ «գեներալ Ձմռանը»՝ հանրահայտ զրոյից ցածր ջերմաստիճանին, որն օգնել է հաղթել Նապոլեոնին և Հիտլերին»,- գրել է մեկ ուրիշը:
Այժմ «մշտական» ձյուն կարելի է տեսնել Մոսկվայի գլխավոր՝ Տվերսկայա պողոտայի ողջ երկայնքով:
ՌԴ մայրաքաղաքի իշխանությունները որոշել են արհեստական ձյունով ապահովել փողոցները Նոր տարվա տոնական օրերին, քանի որ Մոսկվայում գրանցվում է ամենատաք դեկտեմբերը 1886 թվականից ի վեր, և ձյան տեղումներ չեն գրեթե լինում:
Ռուսաստանի Հիդրոմետ կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդը հայտնել է, որ 2019-ին երկրում գերազանցվել է ամենատաք տարվա ռեկորդը:




















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց