Ղազախստանի ՆԳՆ ղեկավարը նշել է Bek Air ինքնաթիռի կործանման 3 վարկած
Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Թուրգումբաեւը նշել է Bek Air ինքնաթիռի կործանման 3 վարկած, տեղեկացնում է Tengrinews.kz-ը։
«Այժմ ՆԳՆ քննչական խումբը հետաքննում է ավիաաղետը, որը տեղի է ունեցել Ալմաթիում։ Ներկայում քննարկվում է երեք վարկած։ Առաջին՝ անձնակազմի սխալը։ Երկրորդ՝ ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը։ Երրորդ՝ նավիգացիոն ծառայությունների աշխատանքը»,- ասել է ՆԳՆ ղեկավարը լրագրողներին կառավարության նիստի կուլուարներում։
«Ներկայում զննվում է պատահարի վայրը, կատարվում է ինքնաթիռի ապամոնտաժում։ Այն կտեղափոխվի օդանավակայանի տարածք, որտեղ ավելի հանգամանալից զննման կենթարկվի»,- ավելացրել է նա։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ քննիչները դիտարկում են ինքնաթիռի կործանման մի քանի վարկածներ, այդ թվում օդանավի տեխնիկական անսարքությունը, եղանակային եւ օդերեւութաբանական պայմանները, ինչպես նաեւ անձնակազմի հնարավոր սխալները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց