Գերմանացիների կարծիքով` 2020 թվականի գլխավոր քաղաքական գործիչները կլինեն Մերկելը, Պուտինն ու Մակրոնը. հարցում
Հանրային կարծիքի ուսումնասիրման Yougov ինստիտուտը հարցում է անցկացրել, որի արդյունքների համաձայն` Գերմանիայի բնակիչները կարծում են, որ իրենց երկրի կանցլեր Անգելա Մերկելը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգալի դեր կխաղան 2020 թվականին համաշխարհային խնդիրների լուծման գործում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով գերմանական Welt am Sonntag պարբերականին:
Հարցման մասնակիցները պետք է ընտրեին այն քաղաքական գործչին, որը, իրենց կարծիքով, առավել նշանակալի դեր կխաղա 2020 թվականին միջազգային մարտահրավերների լուծման հարցում:
Նշվում է, որ Անգելա Մերկելի անունը նշել է հարցվածների 22%-ը, երկրորդ տեղում է Վլադիմիր Պուտինը՝ 20%, իսկ երրորդում՝ Էմանուել Մակրոնը՝ 19%: Ցուցակում նրանց հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ում անունը նշել է հարցվածների 16%-ը, Եվրոպական հանձնաժողովի նորընտիր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի անունը նշել է հարցվածների 12%-ը, Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը հավաքել է ձայների 10%-ը, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ 9%-ը:
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնում Անգելա Մերկելի իրավահաջորդ Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերի անունը նշել է հարցվածների ընդամենը 3%-ը:
Հարցվածների 29%-ն էլ կարծում է, որ քաղաքական գործիչներից և ոչ ոք չի կարողանա համաշխարհային խնդիրներ լուծել:
Հարցվածների թվի մասին տեղեկություն չկա:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր