Ցուցարարները պահանջում են Լիբանանի նորանշանակ վարչապետի հրաժարականը
Դեկտեմբերի 28-ին տասնյակ ցուցարարներ հավաքվել են Լիբանանի նորանշանակ վարչապետ Հասան Դիաբի՝ Բեյրութում գտնվող տան մոտ՝ պահանջելով նրա հրաժարականը:
Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հիշեցնելով, որ վարչապետն այդ պաշտոնում տասն օր առաջ է նշանակվել:
Դիաբը խնդրել է իրեն հնարավորություն տալ՝ խոստանալով վեց շաբաթում անկախ փորձագետներից կազմված նոր կբինետ ձևավորել, սակայն ցուցարարները չեն ցանկանում սպասել:
«Մենք այստեղ ենք Հասան Դիաբին հեռացելու համար: Նա մեզ չի ներկայացնում, նա նրանցից մեկն է»,- ասել է մի ցուցարար՝ նկատի ունենալով իշխանական էլիտային:
Ցուցարարների համոզմամբ՝ ոչ թե իշխանական էլիտան, այլ հեղափոխությունը պետք է նոր վարչապետ նշանակի:
Միջազգային հանրությունը, անդրադառնալով Լիբանանում ստեղծված իրավիճակին, կոչ է արել հնարավորինս արագ նոր կաբինետ ձևավորել և տնտեսական բարեփոխումներ իրագոծել:
Ներկայում Լիբանանում նախարարական կաբինետը ձևավորված չէ, երկիրը հայտնվել է տնտեսական ճգնաժամում: Երկրի նախկին վարչապետ Սաադ Հարիրին ստիպված է եղել հրաժարական տալ երկու ամիս տևած հակակառավարական ցույցերի հետևանքով: Սակայն նրա հրաժարականից հետո էլ ցույցերը չեն դադարել:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր