Կանադական ռեստորանում հրաժարվել են ընդունել արքայազն Հարիին և Մեգան Մարքլին
Կանադական Deep Cove Chalet ռեստորանի սեփականատեր Պիեր Կոֆֆելը հրաժարվել է իր ռեստորանում ընդունել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և իր կնոջը՝ Մեգան Մարքլին: Այս մասին տեղեկացնում է riafan.ru կայքը:
Ռեստորանի սեփականատիրոջ կինը՝ Բեվը, որը ռեստորանի համասեփականատիրուհին է, պատմել է, որ թագավորական զույգը ծրագրել էր ընթրել իրենց մոտ, բայց իր ամուսինը որոշել է չթույլատրել նրանց մուտքը ռեստորան:
Հարրին և Մեգանը ռեստորան էին ուղարկել իրենց թիկնապահներին, որպեսզի նրանք պայմանավորվեն սեղանի ամրագրման շուրջ, սակայն սեփականատերը, իմանալով, թե ովքեր են լինելու իր հյուրերը, համառորեն մերժել է նրանց ընդունել:
Արքայազնն ու իր կինը չեն ընդունել մերժումը և որոշել են անձամբ զանգահարել ռեստորանի սեփականատիրոջը՝ միաժամանակ պահպանելով իրենց անձի գաղտնիությունը: Սակայն սեփականատերը միանգամից գլխի է ընկել, թե ում հետ է խոսում:
Ռեստորանի սեփականատերը բացատրել է, թե ինչու է ստիպված եղել մերժել թագավորական ընտանիքը ներկայացնող զույգին: Նրա խոսքերով, իր ռեստորանը չի կարող բարձր մակարդակով ապահովել զույգի անվտանգությունը, իսկ ինքը չի ցանկանում ռիսկի դիմել:
Ռեստորանի տերերը խոստովանել են, որ չեն ցանկացել կոպտել սպասվող հյուրերին և ընդամենը մտածել են արքայազնի և դքսուհու անվտանգության մասին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր