3 ռուս թոշակառու կանայք գաղտնի կերպով վերագործարկել են օղու և լիկյորի լքված գործարանը
ՌԴ Չելյաբինսկի մարզի Վերխնեուրալսկ քաղաքում երեք թոշակառու կանայք գաղտնի կերպով գործարկել են քաղաքի արդեն լքված լիկյորի և օղու գործարանը և արտադրել են միլիոնավոր ռուբլիների արժողությամբ ալկոհոլ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը՝ հղում անելով շրջանային դատախազությանը:
Դատախազության տվյալներով ՝ ալկոհոլը Վերխնուրալսկի գործարանում արտադրվել է 2001 թվականից մինչև 2016 թվականը, սակայն աշխատանքի դադարեցումից հետո սարքավորումները մնացել են գործարանի տարածքում, դրանք գտնվել են սարքին վիճակում: Կանայք օգտագործել են այդ սարքավորումները, նաև վարձու աշխատողներ են ունեցել՝ արտադրելով չարտոնված ալկոհոլ։
2017-նոյեմբերից 2018 թվականի մարտին էլ թոշակառու կանայք գործարանում արտադրել են 40 000 շշից ավել ալկոհոլային խմիչք, ընդհանուր առմամբ 7,1 միլիոն ռուբլուց ավել արժողությամբ: Կանայք նաև վնաս են հասցրել իրավատերերին՝ ավելի քան 540 000 ռուբլու չափով: Բացի այդ ոստիկանությանը հաջողվել է խաձանել ավելի քան 90 000 շիշ ալկոհոլային խմիչքների արտադրությունը՝ ավելի քան 18,5 միլիոն ռուբլի արժեքով։
Թոշակառու կանանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Գործը ուղարկվել է Վերխնեուրալսկի դատարան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց