Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել «Գազպրոմի» հետ հաշտության համաձայնագրի ստորագրմանը
Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել «Գազպրոմի» հետ հաշտության համաձայնագրի ստորագրմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով կառավարության պաշտոնական կայքում տեղ գտած համապատասխան կարգադրությանը:
«Հաստատել հաշտության համաձայնագրի նախագիծը «Գազպրոմ» հասարակական բաժնետիրական ընկերության` Ուկրաինայի պետության դեմ ներկայացրած հայցի հիման վրա, որը վերանայվում է ad hoc արբիտրաժային դատարանի կողմից` ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային կանոնակարգի համաձայն, գործ № 2019-10»,- ասվում է կարգադրության մեջ:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը` Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հունվարի 1-ից չեղարկել գազի վերաբերյալ փոխադարձ պահանջները:
Վերջնական որոշում չունեցող դատական հայցերից հրաժարման պայմանավորվածությունը դարձել էր գազային համագործակցության արձանագրության մի մասը, որը Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրել են դեկտեմբերի 20-ին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր