Մահաբեր ահաբեկչական պայթյուն Սոմալիում
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում այսօր ականված բեռնատար է պայթեցվել:
Ահաբեկչական գործողության հետևանքով սպանվել է առնվազն 60 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:
Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա: Մոգադիշուի քաղաքապետ Օմար Մուհամուդն ասել է, որ մոտ հարյուր բնակիչներ՝ մեծավ մասամբ ուսանողներ, վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոցներ:
Այս պահին որևէ կառույց պատասխանատվություն չի ստանձնել բեռնատարը պայթեցնելու համար:
Վերլուծաբանների փոխանցմամբ, այդ տարածաշրջանում նմանօրիկան ահաբեկչական գործողություններ է իրականացնում «Ալ-Ղայդայի» հետ առնչություն ունեցող «Ալ Շաբաբ» կազկակերպությունը:
Անցած տարիների ընթացքում Սոմալիի անվտանգության ուժերը կարողացել են «Ալ Շաբաբի» զինյալներին դուրս մղել մայրաքաղաք Մոգադիշուից, սակայն խմբավորումը շարունակում է թիրախավորել մարդաշատ վայրերը, այդ թվում հյուրանոցները և ուսումնական հաստատությունները:
1991 թվականից ի վեր Սոմալիում արյունալի քաղաքացիական պատերազմ է ընթանում:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր