WikiLeaks-ը նոր փաստաթղթեր է հրապարակել, որոնք հաստատում են սիրիական Դումայում քիմիական ենթադրյալ հարձակման բեմականացումը
WikiLeaks-ը հրապարակել է փաստաթղթերի հերթական՝ չորրորդ փաթեթը, որոնք հաստատում են, որ 2018-ի ապրիլին սիրիական Դումա քաղաքում քիմիական զենքի հնարավոր կիրառման հետ կապված միջադեպը բեմադրված է եղել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության կայքում:
Փաստաթղթերից մեկն իրենից ներկայացնում է փետրվարի 27-28-ը տեղի ունեցած նամակագրությունը քիմիական զենքի հնարավոր կիրառման փաստերի սահմանման առաքելության անդամների և Քիմիական զենքն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ) ղեկավարության միջև:
Էլեկտրոնային նամակներից մեկում ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Սեբատիեն Բրախը հանձնարարում է տվյալների բազայից վերացնել Յան Հենդերսոնի ինժեներական հաշվետվությունը:
Մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ մի շարք փորձագետներ եզրահանգման են եկել, որ «նկատվող ախտանշանները (քիմիական հարձակման ենթադրյալ զոհերի մոտ) չեն համապատասխանում քլորի կամ մեկ այլ քիմիական նյութի ազդեցության նշաններին:
Դումայում տեղի ունեցած միջադեպին նվիրված ՔԶԱԿ-ի վերջնական զեկույցը՝ ավելի քան 100 էջ ծավալով, տարածվել էր ՔԶԱԿ-ի անդամ երկրների շրջանում և փոխանցվել է ՄԱԿ-ի Անվտանխության խորհրդին 2019-ի մարտի մեկին: Զեկույցում նշվում էր, որ Դումայում քլոր պարունակ քիմիական թունավոր նյութ է կիրառվել՝ որպես զենք:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց