Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը դեմ է Լիբիա օտարերկրյա ինտերվենցիային
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քրատուղար Ահմեդ Աբուլ Գեյթը նախազգուշացրել է Լիբիա օտարերկրյա ինտերվենցիայի բացասական հետեւանքների եւ ռիսկերի մասին։
Աբուլ Գեյթը մտահոգություն է հայտնել երկրում իրավիճակի լուրջ թեժացման առիթով՝ կրկնելով «անհապաղ լիցքաթափման» իր կոչը։
Նա նաեւ կոչ է արել բոլոր կողմերին Լիբիայում բանակցությունների մեջ մտնել, որպեսզի վերջ դրվի ռազմական գործողություններին եւ ձեռք բերվի հրադադարի համաձայնություն, որպեսզի «ճանապարհ հարթվի քաղաքական լուծման համար»։ Աբուլ Գեյթը ընդգծել է, որ ԱՊԼ-ն մերժում է «օտարերկրյա միջամտության բոլոր ձեւերը Լիբիայի ներքին գործերին»՝ հայտարարելով, որ կազմակերպությունը կշարունակի ջանքեր գործադրել լիբիական ճգնաժամի կարգավորման համար։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Լիբիա, եթե լիբիական կառավարությունը դիմի նման խնդրանքով։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց