Աթենքի Ակրոպոլիսը նոր գիշերային լուսավորում կունենա
Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին տոների նախաշեմին լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտնել է, որ Աթենքի Ակրոպոլիսը նոր գիշերային լուսավորում կունենա, գրում է ria.ru-ն:
Նա չի հստակեցրել, թե երբ կավարտվեն աշխատանքները։
Աթենքի Ակրոպոլիսը Հունաստանի ամենաայցելվող հնագիտական կառույցն է, այս տարի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում Ակրոպոլիս է այցելել ավելի քան 2,5 մլն մարդ:
Ըստ հաղորդման՝ աշխատանքները կֆինանսավորի Օնասիս բարեգործական հիմնադրամը:
Մենդոնին հայտնել է, որ Ակրոպոլիսում կկարգավորվեն նաև էլեկտրական սարքավորումները:
Մշակույթի նախարարությունը նաև նախատեսում է Ակրոպոլիսը կայծակից պաշտպանելու աշխատանքներ իրականացնել, քանի որ այս տարվա ապրիլի 17-ին ուժեղ կայծակից երկու հսկիչ և երկու զբոսաշրջիկ էին վիրավորվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց