Daily Mail-ը ցույց է տվել՝ ինչպես են ավանդապաշտ մահմեդական կանայք խաղալիքներ պատրաստում Սուրբ ծննդի համար (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Գազայի հատվածում բնակվող և աշխատող մի խումբ մահմեդական կանանց, որոնք Սուրբ ծննդից առաջ թեմատիկ խաղալիքներ են պատրաստում երեխաների համար:
Լուսանկարներն արվել են ավանդապաշտ Ում ալ Նասեր գյուղում գործող արտադրամասում, որտեղ կանայք բացառապես տոների համար նախատեսված խաղալիքներ և զարդարանքներ են պատրաստում:
Սուրբ ծննդից բացի, նրանք նվերներ են պատրաստում նաև մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա համար:
Կանայք նաև ատաղծագործություն են սովորել, ինչի շնորհիվ կարողանում են փայտից տոնածառեր պատրաստել:
Աշխատողներից մեկը նշել է, որ սուրբծննդյան նվերները մեծ սիրով ու խնամքով են պատրաստում: Դրանց մեծ մասը գնում են Գազայի հատվածում գործող միջազգային կազմակերպությունների աշխատակիցները:




Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց