Հոնկոնգում ոստիկանությունը երեք օրում կալանավորել է 300-ից ավելի ցուցարարի
Հոնկոնգի ոստիկանությունը կալանավորել է անկարգությունների 310 մասնակցի վերջին երեք օրում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով South China Morning Post-ին։
Երիտասարդ ցուցարարները բողոքի ցույցեր են անցկացնում քաղաքի զբոսաշրջային վայրերի առեւտրի կենտրոններում։ Նրանց մի մասը հանգիստ էր պահում իրեն, մյուսները փորձել են անկարգություններ հրահրել։ Ոստիկանները նրանց ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ եւ տաքդեղի բալոններ։ 105 մարդ կալանավորվել է երեքշաբթի երեկոյան չարտոնված հանրահավաքի ժամանակ, որը տեղի էր ունենում Վան Չայ շրջանի ոստիկանական վարչության մոտ։
Տեղի վարչակազմի ղեկավար Քերի Լամը դատապարտել է ցուցարարների գործողություները եւ ափսոսանք հայտնել, որ «նրանց եսասիրական վարքագիծը մթագնել է Սուրբ ծնունդի տոնի ուրախությունը»։
Ամռան սկզբին Հոնկոնգում բռնկվեցին զանգվածային ցույցեր տեղի իշխանությունների՝ արտահանձնման օրինագծի կիրառման մտադրության դեմ, որը թույլ էր տալիս իրավախախտներին հանձնել մայրցամաքային Չինաստանին։ Չնայած օրենսդրական նախաձեռնությունը հետ կանչվեց, բայց ընդդիմության կողմնակիցները շարունակեցին հակակառավարական ելույթները։ Դրանք պարբերաբար ուղեկցվում են ճանապարհները փակելով, բռնությամբ, հրդեհումներով եւ բարբարոսական ակտերով։ Բայց նոյեմբերի կեսին իրավիճակը քաղաքում ավելի հանգիստ դարձավ, հանրահավաքները նվազեցին եւ ընթանում են ավելի խաղաղ հունով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց