«Նստած հեռախոսով ֆիլմ էի դիտում». ողջ մնացած ուղևորը պատմել է Ալմաթիում տեղի ունեցած ավիավթարի մանրամասները
Ալմաթիի մերձակայքում ավիավթարը տեղի է ունեցել թռիչքից հետո մոտավորապես երկրորդ րոպեի ընթացքում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ղազախստանցի գործարար Ասլան Նազարալիևը, որը ողջ է մնացել կործանումից հետո:
«Հաստատ չեմ հիշում: Ես նստած հեռախոսով ֆիլմ էի դիտում»,- հայտնել է զրուցակիցը և հավելել, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել երկու րոպեի ընթացքում:
«Ինքնաթիռը դեռ ամբողջությամբ օդ չէր բարձրացել»,- հավելել է նա:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Վերջին տվյալներով` պատահարի հետևանքով զոհվել է 15 մարդ, ավելի քան 60-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Z2100 չվերթը մեկնել է տեղական ժամանակով ժամը 7.22-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 95 ուղևոր, անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ չի բռնկվել:
Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են փոխվարչապետը, մի շարք նախարարներ և պետական մարմինների ղեկավարներ: Հանձնաժողովի անդամները կմեկնեն դեպքի վայր: Դեպքի մանրամասն հանգամանքները պարզվում են:
Մինչև հանգամանքների պարզ դառնալը, այս ավիաընկերության գործունեությունը կդադարեցվի:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր