Լուկաշենկոն գալիք տարին բարդ է համարել Բելառուսի տնտեսության համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտավախություն է հայտնել, որ 2020 թվականը երկրի համար հեշտ չի լինի` կոչ անելով տեղական իշխանությանն ուղղահայաց լինել: Այս մասին գրում է 24 TV-ն։
«Կլինի բարդ, չափազանց բարդ տարի։ Եվ եթե մենք արժանապատվորեն հաղթահարենք այն, ուրեմն ինչ-որ բանի ընդունակ ենք։ Ես չեմ ուզում ասել, որ դա կլինի մեր կարողությունների և հնարավորությունների համար գերազանց ստուգում: Ով գիտի՝ ինչպես կդասավորվեն հանգամանքները։ Մենք երիտասարդ, ինքնիշխան, անկախ պետություն ենք, ուստի այսօր մարտահրավերները շատ են։ Թե ինչ է սպասվում մեզ առջևում, այսօր ոչ ոք չի կարող ասել»,- ասել է նա։
Լուկաշենկոյի կարծիքով ՝ գլխավոր սպառնալիքը կարող է բխել միայն տնտեսության ոլորտից։
«Իսկ տնտեսությունը մեզնից՝ ղեկավարներից է կախված։ Արդյունավետ կառավարելու ենք. երկիրը չի փլուզվի։ Եվ մենք կարող ենք լուծել ցանկացած խնդիր Բելառուսում։ Դրա համար ես ձեզ համոզիչ կերպով խնդրում եմ զբաղվել տնտեսության հարցերով»,- նշել է նախագահը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց