Ինչպես ճիշտ լիցքավորել սմարթֆոնը
Սմարթֆոն օգտագործողները, հեռախոսն ամբողջ գիշեր լիցքավորման թողնելով, ինչպես նաև այն 100 տոկոս լիցքավորման հասնելուց հետո չանջատելով, նվազեցնում են մարտկոցի «կյանքի տևողությունը»: Այդ մասին Business Insider հրատարակությանն ասել է BatterieIngenieure գերմանական ընկերության տնօրեն Դոմինիկ Շուլտեն:
Փորձագետի խոսքով` սմարթֆոնի «կյանքի տևողությունն» ավելի դանդաղ է նվազում 30-50 տոկոս լիցքավորման դեպքում: Նրանք նաև խորհուրդ են տալիս գաջեթներն առավոտյան լիցքավորել:
Business Insider-ի փոխանցմամբ` լիթիում-իոնային մարտկոցներն այսպես, թե այնպես քիմիական կազմի փոփոխության հետևանքով «հնանում» են, հետևաբար «ծառայելու» սահմանափակ ժամկետներ ունեն: Բացի այդ, մարտկոցն անգամ խնամքով օգտագործելը կարող է մեծ նշանակություն չունենալ ամեն երկու տարին մեկ կամ ավելի հաճախ գաջեթը փոխելու դեպքում:
Ավելի վաղ Mail.ru Hi-Tech-ի տեխնիկայի գծով փորձագիտական պորտալի ղեկավար Դմիտրի Ռյաբինինը հայտնել էր, որ սմարթֆոնը 100%-ով լիցքավորելը, ինչպես նաև սարքն ամբողջությամբ լիցքաթափելը նվազեցնում է մարտկոցի երկարաժամկետ ծառայելու հավանականությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց