Չիկագոյում եղբայրն ու քույրը ստիպել են առեւանգողին դուրս ցատկել իրենց ամենագնացից
Չիկագոյում եղբայրն ու քույրը ստիպել են առեւանգողին դուրս ցատկել իրենց ամենագնացից։ CNN-ը հայտնում է, որ 9-ամյա տղան iPad-ով հարվածել է գողի գլխին, իսկ նրա 16-ամյա քույրը սկսել է նրան խեղդել եւ զանգել փրկարար ծառայություն։
Միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյի Վեստ Ռոջերս այգում։ Երեք երեխաների հայրը Toyota Highlander ավտոմեքենայի շարժիչն առանց անջատելու վազել է պիցցերիա։ Այդ պահին անհայտ տղամարդը ներխուժել է ավտոմեքենայի մեջ եւ առեւանգել այն։
«Ես սկսեցի գոռալ նրա վրա․ «Ո՞վ ես դու։» Դո՛ւրս արի մեքենայից»»,- պատմել է Իմամա Մուրատաբը։ Աղջիկն ասել է, որ այն բանից հետո, երբ գողին զգուշացրել է, որ ամենագնացի մեջ երեխա կա՝ իր 4-ամյա քույրը, նա կարգադրել է ձայնը կտրել, թե չէ կկրակի։ Աղջկա խոսքերով՝ առեւանգողն արտաքինից 17 տարեկանից ավել չի եղել։
Իմամայի 9-ամյա եղբայր Հասնայնը iPad-ով հարվածել է հանցագործի գլխին, իսկ աղջիկը հետեւի նստարանից սկսել է խեղդել նրան, հետո վերցրել է հոր հեռախոսը, որպեսզի 911 զանգի։
«Խոսակցությունից 30 վայրկյան անց նա դուրս ցատկեց մեքենայից»,- ասել է Իմաման։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց