Հարավային Կորեան զբոսաշրջիկների համար դիտահարթակ կկառուցի ԿԺԴՀ-ի հետ սահմանի մոտ
Հարավային Կորեան զբոսաշրջիկների համար նոր դիտահարթակ կկառուցի ԿԺԴՀ-ի հետ սահմանի մոտ Կյոդոն կղում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նոր դիտարանը կունենա 32 մ բարձրություն եւ 600 քառ. մ մակերես: Այն կկառուցվի 242 մետրանոց Հվագե լեռան գագաթին մինչեւ 2021 թվականը: Շինարարությունը կարժենա 8,5 մլրդ վոն (7,3 մլն դոլար):
Այն կդառնա դիտումների համար երկրորդ օբյեկտը Կանհվա կղզում գործող Խաղաղության դիտարանից հետո, որը բացվել էր 2008 թվականին: Նոր հարթակից հնարավոր կլինի տեսնել Յոնբեկ հարթավայրը հյուսիսկորեական Հվանհե-Նամդո նահանգում:
«Խաղաղության դիտարանը կենտրոնացած է ազգային անվտանգության թեմայի վրա: Նոր դիտահարթակը կկառուցվի տարածաշրջանի խաղաղության ու զարգացման հայեցակարգով: Եվ երբ շինարարությունն ավարտվի, այն կօգնի աշխուժացնել տարածաշրջանային տնտեսությունը»,- ասել է Կանհվա օկրուգի ներկայացուցիչը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց