Ռուսաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում խուզարկություն է տեղի ունեցել. Նավալնին բերման է ենթարկվել
Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հիմնած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում խուզարկություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը:
Հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին բերման է ենթարկվել:
Խուզարկության ժամանակ հիմնադրամի գրասենյակում շուրջ 40 մարդ է եղել: Հիմնադրամի անդամ Լեոնիդ Վոլկովը կարծում է, որ հենց մարդաշատ լինելն է պատճառ հանդիսացել, որ «խուզարկությունը կատարվի հենց այդ ժամանակ և առգրավվի հնարավորինս շատ տեխնիկա»:
Վոլկովը նշել է նաև, որ երեք ամսվա մեջ առաջին անգամ արգելափակվել է նաև բանկային քարտը, որով հիմնադրամը նվիրատվություններ է ընդունում:
Նշվում է, որ խուզարկել են նաև «Навальный LIVE» ստուդիան, որը հիմնադրամի հետ գտնվում է նույն հարկում:
2019 թվականի օգոստոսից Նավալնու հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցված՝ փողերի լվացման մեղադրանքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց