Զելենսկու օրոք Ուկրաինայում կարգավորման հարցում առաջընթացի հասնելու հույսերը պահպանվում են. Լավրով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օրոք Դոնբասում հակամարտության կարգավորման հասնելու առաջընթացի հույսերը պահպանվում են։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված տարվա ամփոփիչ հարցազրույցում։
«Ցավոք, հակամարտությունն Ուկրաինայի արեւելքում շարունակվում է»,- նշել է նախարարը։- Շփման գծում շարունակում են կրակել։ Շրջանի շրջափակումը հանված չէ»։
«Միեւնույն ժամանակ, կարգավորման հարցում առաջընթացի հասնելու հույսերը պահպանվում են,- նշել է Լավրովը։- Զելենսկին երկրի հարավ-արեւելքում պատերազմի շտապ դադարեցումն անվանում է իր նախագահության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը։ Հինգ ամսում նա կարողացել է անել այն, ինչ նրա նախորդը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում էր կատարել»։
Ինչպես հիշեցրել է նախարարը, «խոսքը կողմերի ուժերի եւ միջոցների բաժանման պարտավորությունների կատարման մասին է շփման գծի երեք «պիլոտային» շրջաններում, ինչպես նաեւ «Շտայնմայերի բանաձեւի» տեքստի գրավոր ամրագրման մասին, որով սահմանվում է մշտական հիմքով Դոնբասի հատուկ կարգավիճակի ուժի մեջ մտնելու կարգը»։
«Շնորհիվ դրա հնարավոր դարձավ Փարիզում դեկտեմբերի 9-ին «նորմանդական ձեւաչափի» հերթական գագաթաժողովի անցկացումը։ Դրա արդյունքները հայտնի են։ Առաջին հերթին, հաստատվեց միջոցառումների մինսկյան համալիրի անայլընտրանքայնությունը՝ որպես կարգավորման հիմքի, ինչպես նաեւ տրվեցին հանձնարարություններ Կոնտակտային խմբի համար։ Այժմ կարեւոր է ապահովել դրանց իրականացումը։ Բայց դա անելն այնքան էլ հեշտ չէ, ինչի մասին վկայում է կոնտակտային խմբի՝ դեկտեմբերի 18-ին կայացած նիստը,- փաստել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։- Այնուամենայնիվ, մենք ավելի լավի հույս ունենք»։
Լավրովը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ կարգավորման հարցում առաջընթացի հասնելը հնարավոր է միայն հակամարտության կողմերի՝ Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի միջեւ ուղղակի երկխոսության միջոցով։
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել։ Ուկրաինայում ամուր խաղաղության հաստատումը համապատասխանում է մեր շահերին եւ դրական կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա»,- ամփոփել է ՌԴ արտգործնախարարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց