Չինաստանում գտել են վիթխարի հնագույն երկնաքարային խառնարան
Չինացի երկրաքիմիկոսները Չինաստանի հյուսիս-արեւելքում գտել են վիթխարի խառնարան՝ 1850 մետր տրամագծով եւ մինչեւ 150 մետր խորությամբ: «Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ այն հայտնվել է Կավճի դարաշրջանում (145-66 մլն տարի առաջ) ահռելի երկնաքարի ընկնելու հետեւանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խառնարանը գտնվում է Հեյլունցզյան նահանգի տարածքում Փոքր Հինգան շրջանում, որը սահմանակից է Ռուսաստանին: Գոյացության մակերեւույթը բավականին լավ է պահպանված. էռոզիան քայքայել է խառնարանի միայն երրորդ մասը:
Գիտնականները պարզել են, որ խառնարանում նախկինում լիճ է եղել, որը ցամաքել է դեռեւս 10 հազար տարի առաջ: Գիտնականներն առայժմ չեն կարող ասել, թե խառնարանը ստույգ երբ է հայտնվել:
«Այս գտածոն կարող է ներկայացնել ապացույցներ, որ հնադարում այն տարածքում, որը մեր օրերում վերագրվում է Չինաստանին, գոյություն է ունեցել ոչ մեծ սառցադաշտ: Այն նաեւ գիտության համար կարող է դառնալ «խառնարանների ուսումնասիրման բնական լաբորատորիա», ընդլայնել մոլորակագիտության եւ երկրաբանության ոլորտում մեր իմացությունը»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Մին Չենը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աշխարհում կա շուրջ 190 խոշոր խառնարան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց