Շվեյցարիայում համակարգ են մշակել, որը կարող է 90 տոկոսով նվազեցնել բեռնատարների արտանետումները
Լոզանի շվեյցարական ինստիտուտի (EPFL) գիտնականները կոնցեպցիա են ներկայացրել, ըստ որի հնարավոր է առողջության համար վտանգավոր գազը փոխակերպել հեղուկի: Իսկ հետագայում այդ հեղուկը կարելի է կիրառել որպես վառելիք: Պրակտիկայում այս նախագծի գործարկումը նախատեսված է մի քանի տարվա ընթացքում, հայտնում է Planet- today-ը:
Ենթադրվում է այս համակարգը մեծապես օգտագործել բեռնատարներում եւ ավտոբուսներում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հեղուկով բաքը տեղադրվում է տանիքին, բաքի երկարությունը կազմում է 2 մետր, իսկ քաշը՝ մեքենայի ընդհանուր օգտակար բեռնվածության 7 տոկոսը: Մշակողների հաշվարկներով՝ այս կայանքի միջոցով հնարավոր կլինի փոխակերպել ածխաթթու գազի արտանետումների 90 տոկոսը:
Տրանսպորտի ոլորտին է բաժին ընկնում մթնոլորտի աղտոտման զգալի մասը: Այլ տեսակների թվում առանձնանում են բեռնատար ավտոմեքենաները: Ուստի ածխաթթու գազը որսելու մշակման հիմքում դրված են հենց բեռնատարների արտանետած գազերը:
Գիտնականների ենթադրությամբ՝ մեքենայի արտանետման խողովակից որսվող գազն անցնում է հեղուկի փոխակերպման փուլ: Հեղուկի պահպանման համար պետք է օգտագործվի տարողություն, որը տեղադրվում է բեռնատարի տանիքին: Հետագայում տարողությունը պետք է փոխադրել մինչեւ տեխսպասարկման կետ: Այստեղ հավաքված նյութը կարող է ուղարկվել վերամշակման, ի թիվս այլոց հնարավոր է վառելիքի փոխակերպել:
Աշխատանքի սկզբունքը հանգում է գազերի առաջնային սառեցման, որոնք որսվում են արտանետման խողովակից: Աբսորբացնող նյութերի միջոցով առանձնացնում են ածխաթթու գազը, ազոտը եւ թթվածինը: Շարժիչից բխող ջերմությունը կիրառվում է ածխաթթու գազի սեղմման եւ այն հեղուկի փոխակերպելու մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց