ԱՄՆ Ուոսո քաղաքում ցանկանում են չեղարկել ձնագնդի խաղի արգելքը
ԱՄՆ Ուոսո քաղաքի իշխանությունները մտադիր են չեղարկել ձնագնդի խաղի արգելքը, հաղորդում է The Hill-ը:
Ձնագնդի խաղի համար 114 դոլարի չափով տուգանքը սահմանվել էր 1962 թվականին: Այդ արգելքի համաձայն քաղաքի հասարակական վայրերում արգելված էր «մարդկաանց եւ շենքերի ուղղությամբ ցանկացած իր, քար, նետ, ձնագնդի նետել», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ դա արվում է «տեղական համայնքի անվտանգության համար»: Սակայն Ուոսո քաղաքում թույլատրված է հրազենային զենք կրել փողոցում: Համաձայն օրենքի՝ հրազենային զենքով չի թույլատրվում հայտնվել որոշ քաղաքային շինություններում եւ հատուկ նշանով նշված այդ օբյեկտների տարածքներում:
Իշխանությունները հստակեցրել են, որ ձնագնդի խաղի արգելքը անհեթեթ չէ, եւ այդ հոդվածը կիրառվում է խելամտության սահմաններում: Դա ապացուցելու համար քաղաքապետն ու քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները կարճ տեսանյութ են հրապարակել, որում ձնագդիով «փոխհրաձգություն» են կազմակերպել՝ բացատրելով, թե ինչպես է աշխատում արգելքը: Նրանց խոսքով՝ վերջին 15 տարում այդ հոդվածով տուգանք է սահմանվել ընդամենը 10 անգամ, եւ միայն երկուսի դեպքում խոսքը իսկապես ձնագնդիի մասին է, երբ խուլիգանները, ոստիկանների խոսքով, ձնագնդի են նետել մեքենաների ուղղությամբ:
Ուոսոն սոցցանցերում եւ մամուլում «Ամերիկայի վատագույն քաղաք» են ճանաչել, եւ տեղացի օրենսդիրները մտադիր են օրենքում փոփոխություններ կատարել: Նրանք պնդում են, որ օրենքը պահպանվում է միայն առանձին դեպքերում, եւ առաջարկել են պարզապես հանել «ձնագնդի» բառը:
Օրենքում փոփոխությունները հավանության են արժանացել Ուոսոյի վարչակազմի հանձնաժողովներից մեկի կողմից: Քաղաքային խորհրդում քվեարկությունը կկայանա մոտ ժամանակներս:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր