Սիբիրում ամբողջական գյուղ են վաճառքի հանել՝ այնտեղ բնակվող մարդկանց հետ միասին
Ռուսաստանի Սիբիրի շրջանում գտնվող գյուղերից մեկը վաճառքի է հանվել՝ այնտեղ բնակվող մարդկանց հետ միասին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ Կրասնոյարսկի երկրամասի Վասիլևկա գյուղի վաճառքի մասին հայտարարությունը տեղադրվել է համացանցում:
Գնորդին առաջարկում են ձեռք բերել անասնաբուծական համալիր, ինչպես նաև 45 գյուղական տներ, որոնցում մարդիկ են բնակվում: Գործարքի գինը նշվում է 20 մլն ռուբլի:
Տեղի բնակիչների խոսքով՝ ամեն ինչ սկսվել է դեռևս 90-ականներին, երբ հարևան Մինուսինսկում գտնվող շինարարական գործարանն իրավունք է ստացել անժամկետ օգտագործել Վասիլևկայի գյուղատնտեսական նշանակության հողերը:
Բնակիչները նշում են, որ փաստաթղթերի համաձայն՝ գյուղում ամեն ինչ՝ տները, հողերը, անասունը, տեխնիկան, պատկանում են տվյալ գործարանի սեփականատիրոջը, որը մինչ այժմ նրանցից գումար է վերցրել ոռոգման և այլ գյուղատնտեսական աշխատանքների համար:
Նշվում է, որ բնակիչներից 15-ը չեն համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և դատարանի միջոցով կարողացել են վերականգնել իրենց սեփականության իրավունքը: Իսկ մյուսներն այդպես չեն վարվել, և ստացվում է, որ անօրինական բնակություն են հաստատել գյուղում: Մարդիկ մտավախություն ունեն, որ նոր գնորդն իրենց ուղղակի դուրս կվռնդի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց