Ամերիկացին բանկ է թալանել ու գումարն օդ նետել՝ բղավելով «Ուրախ սուրբծննդյան տոներ»
ԱՄՆ Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքի բնակիչը՝ 65-ամյա Դևիդ Օլիվերը, քաղաքի կենտրոնական բանկից գողություն կատարելուց հետո գումարն օդ է նետել և բղավել «Բոլորիդ ուրախ սուրբծննդյան տոներ», գրում է The Hill պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Ականատեսը KKTV հեռուստաալիքին պատմել է, որ 65-ամյա տղամարդը թալանած փողերն օդ նետելուց հետո գնացել է մոտակա Starbucks սրճարան, որտեղ սպասել է իրավապահների ժամանելուն:
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ Օլիվերը դիմադրություն ցույց չի տվել ձերբակալման ժամանակ, նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Ինչպես նշում է լրատվամիջոցը, ականատեսները հայտնել են, որ անցորդները հավաքել են շաղ տված փողերը և դրանք վերադարձրել բանկին:
Թե ինչ գումարի մասին է խոսքը, հայտնի չէ։ Այնուհանդերձ, ոստիկանության սերժանտ Ջիմ Ջեֆոկատը հայտարարել է միջադեպի հետևանքով «հազարավոր դոլարների» կորստի մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց