Գերձայնային զենք ունի միայն Ռուսաստանը. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհում եզակի իրավիճակ է ստեղծվել. Ռուսաստանից բացի որևէ այլ երկիր գերձայնային զենք չունի: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երկրի ղեկավարն այս մասին հայտարարել է երեքշաբթի օրը՝ ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստի ժամանակ:
«Այսօրվա դրությամբ եզակի իրավիճակ է ստեղծվել մեր նոր և նորագույն պատմության մեջ. փորձում են հասնել մեզ: Ոչ մի երկիր այսօր գերձայնային զենք չունի, իսկ մայրցամաքային հեռավորության գերձայնային զենք՝ առավել ևս»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ արդեն սպառազինման են հանձնվել «Կինժալ» գերձայնային համալիրները, «Պերեսվետ» համալիրները, սկսվել է առաջին գնդի համալրումը «Ավանգարդ» միջմայրցամաքային համալիրով, աշխատանքներ են տարվում «Սարմատ» և «Ցիրկոն» հրթիռների, «Բուրեվեստնիկ» միջուկային ուժային համակարգով թևավոր հրթիռների ուղղությամբ:
Բացի այդ, ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի ժամանակակից սպառազինման մասնաբաժինը միջուկային եռյակում կազմում է 82 տոկոս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց