Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և շնորհավորել նրան ծննդյան 58-ամյակի կապակցությամբ
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 24-ին զանգահարել է Իլհամ Ալիևին և շնորհավորել Ադրբեջանի նախագահին ծննդյան 58-ամյակի կապակցությամբ:
«Երկու երկրների ղեկավարները վստահություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հարցում՝ հիմնված ռազմավարական գործընկերության վրա: Նախագահներ Ալիևը և Պուտինը նշել են համատեղ նախագծերի կարևորությունը, ընդգծել են այսօր Սամուր գետի վրայով նոր ավտոմոբիլային կամրջի բացման դերը հետագա լայնամասշտաբ համագործակցության խորացման գործում»,-նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Իլհամ Ալիևը, իր հերթին, երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահին շնորհավորանքի և ցուցաբերած ուշադրության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց