Կադիրովը կարծում է, որ ընտանեկան բռնության մասին օրենքը կարող է «քայքայել ընտանիքը»
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը քննադատել է ընտանեկան-կենցաղային բռնության կանխման մասին օրինագիծը՝ այն անվանելով քայքայիչ ընտանիքի ինստիտուտի համար։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Չեչնիայի «Գրոզնի» պետական հեռուստառադիոընկերությունը։
«Ռուսաստանում փորձեր են արվում ընդունելու օրենք ընտանեկան բռնության մասին։ Դրանով իսկ քայքայվում է ընտանիքի ինստիտուտը»,- ասել է նա։ Կադիրովի խոսքով՝ նման միտումները տեղի են ունենում եվրոպական երկրներում, որտեղ «չկա սովորույթների, ավանդույթների, ընտանիքի ինստիտուտի ընկալում»։
«Դրա համար էլ նրանք կամաց-կամաց դառնում են այն, ինչ հիմա են, ամուսնանում են շների, հանգուցյալների, չգիտեմ էլ ում հետ»,- ավելացրել է նա։
Ինչպես նշում է ՌԲԿ-ն, https://www.rbc.ru/ ընտանեկան բռնության մասին օրինագիծը առայժմ Պետդումայի քննարկմանը չի ներկայացվել, բայց դրա տեքստին առաջարկում են ծանոթանալ Դաշնության խորհրդի կայքում։ Այն որոշակի ընտանեկան-կենցաղային բռնության սահմանում է մտցնում եւ նախատեսում է պաշտպանական կարգադրություններ, որոնք պետք է զոհին պատնեշեն ագրեսորից։ Առաջարկվող փաստաթղթի վերաբերյալ կարծիքները հասարակությունում տարբեր են։ Օրինագծի աջակցության մասին հայտարարել է «Միասնական Ռուսաստանի» գերագույն խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ Ռուսաստանում գոյություն ունի ընտանեկան բռնության խնդիրը։ Պատրիարք Կիրիլն ասել է, որ անհրաժեշտ է օրինագծին վերաբերվել «մեծ զգուշությամբ», ինչպես «ընտանեկան կյանք ներխուժելու ցանկացած փորձի»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «խառը» վերաբերմունք ունի այդ նախաձեռնության հանդեպ եւ կոչ է արել մինչեւ վերջնական որոշում կայացնելը մանրակրկիտ ուսումնասիրել դրա հետեւանքները։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր