95 միլիոն դոլար. Պենտագոնը թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում շինարարական աշխատանքներ կատարելու մասին պայմանագիր է կնքել
Պենտագոնը մի քանի թուրքական ընկերությունների հետ պայմանագիր է կնքել՝ Ադանայի նահանգում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում շինարարական աշխատանքներ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Պայմանագրի արժեքը 95 միլիոն դոլար է: Սպասվում է, որ աշխատանքները կավարտվեն 2024 թվականի վերջին:
«Թուրքական 8 ընկերությունների հետ կնքվել է պայմանագիր՝ 95 միլիոն դոլար արժողությամբ»,-ասված է Պենտագոնի հաղորդագրության մեջ:
Թուրքիայի հարավում գտնվող Ադանայի նահանգի «Ինջիրլիք» ավիաբազան շահագործվում է ամերիկյան զինված ուժերի կողմից: Ամերիկյան զինված ուժերն ապահովում են հրթիռային հարձակման մասին նախազգուշացման ռադիոտեղորոշիչ կայանի աշխատանքը, որը տեղակայված է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգի Քյուրեջիք շրջանում և Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս է հանդիսանում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ Անկարան հնարավոր է փակի ամերիկացիների համար «Ինջիրլիք» և «Քյուրեջիք» ռազմաբազաները՝ որպես պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցներին, իսկ Թուրքիայի խորհրդարանը հնարավոր է ընդունի հնդկացիների ցեղասպանության մասին բանաձև՝ ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց