Իսրայելը դեմ է Լիբիայի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրին
Իսրայելը դեմ է Լիբիայի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրին, որով որոշվում են ծովային սահմանները Միջերկրական ծովի արեւելյան մասում։ Այդ մասին ասել է երկրի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը՝ ավելացնելով, որ գործարքը հազիվ թե հանգեցնի կոնֆլիկտի Թուրքիայի հետ, տեղեկացնում է Reuters-ը։
Անկարայի եւ Տրիպոլիի գործարքը ծովային սահմանների միջանցք է գծում Լիբիայի եւ Թուրքիայի միջեւ՝ պոտենցիալ առումով ճանապարհ բացելով նավթի եւ գազի հետախուզման համար։ Հունաստանը, որը Իսրայելի մերձավոր դաշնակիցն է եւ տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ մի ամբողջ շարք հարցերում, համաձայնագիրն անհեթեթություն է անվանել, քանի որ այն անտեսում է հունական Կրետե կղզու առկայությունը Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ։
Նիկոսիան հայտարարել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կիպրոսի նախագահին անցած ուրբաթ ասել է, որ ծովային գործարքը պետք է «անօրինական» ճանաչվի։
Այս տեղեկությունը հաստատելու խնդրանքին Կացը պատասխանել է. «Դա Իսրայելի պաշտոնական դիրքորոշումն է։ Բայց չի նշանակում, թե մենք գծանավեր կուղարկենք Թուրքիային դիմակայելու համար»։ Նրա խոսքով՝ ոչ Իսրայելը, ոչ Թուրքիան կոնֆլիկտ չեն ցանկանում։ «Մենք ցանկություն չունենք, իսկ Թուրքիան ցանկություն չունի դիմակայելու Իսրայելին»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց