ԱՄՆ-ը տիեզերքը «մարտադաշտի» է վերածում․ Պեկին
ԱՄՆ-ը տիեզերքը «մարտադաշտի» է վերածում։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով Տիեզերական ուժեր ստեղծելու ԱՄՆ-ի որոշումը, հայտնում է AFP-ը։
«ԱՄՆ-ի այդ գործողությունները շատ են խախտում խաղաղ նպատակներով տիեզերական տարածքի օգտագործման շուրջ միջազգային փոխհամաձայնությունը եւ անմիջական սպառնալիք են ներկայացնում տիեզերական տարածքի, խաղաղության եւ անվտանգության համար»,- մամուլի համար ճեպազրույցում ասել է Գեն Շուանը։
Նա միջազգային հանրությանը կոչ է արել «զբաղեցնել շրջահայաց եւ պատասխանատու դիրք, որպեսզի տիեզերքը նոր մարտադաշտ չդառնա»։
Վերջին տարիներին Չինաստանը զգալի միջոցներ է ներդնում տիեզերքում եւ միլիարդավոր դոլարներ է ներդնում իր ռազմական տիեզերական ծրագրի մեջ՝ հույս ունենալով 2022թ․ անձնակազմով տիեզերական կայան արձակել։ Նոյեմբերին՝ 2020թ․ Մարսի վրա Պեկինի առաջին առաքելության նախաշեմին, նա ավարտել է այդ մոլորակի վրա իր հետազոտական տիեզերանավի փորձարկումները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց