Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Իսրայելի իշխանությունները թույլատրել են Գազայի հատվածի քրիստոնյաներին գալ Երուսաղեմ եւ Արեւմտյան ափ՝ նշելու Սուրբ ծնունդը, տեղեկացվում է Իսրայելի պաշտպանության նախարարության՝ տարածքներում կառավարական գործունեության համակարգմամբ զբաղվող ստորաբաժանման (COGAT) հայտարարությունում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«COGAT գեներալ-մայոր Աբու Ռուքունը թույլատրել է Գազայի քրիստոնյա բնակչությանը՝ գալ Երուսաղեմ Սուրբ ծնունդը նշելու։ Երուսաղեմ եւ Արեւմտյան ափ մուտքի թույլտվությունները տրվելու են իրավիճակի գնահատականին համապատասխան՝ անվտանգության տեսակետից եւ առանց տարիքը հաշվի առնելու»,- ասվում է COGAT-ի թվիթերյան հայտարարությունում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Պաղեստինի կաթոլիկ առաջնորդները Իսրայելի իշխանություններին կոչ են արել թողնել Գազայի հատվածի քրիստոնյաներին Բեթղեհեմ՝ Սուրբ ծնունդը նշելու նպատակով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց