Սպիրտով աշխատող դրոնը ռեկորդ է սահմանել օդում
Չինացի գիտնականները թեստավորել են FY-36 փորձարարական դրոնը: Մեթանոլով վառելիքային համակարգով մոդելն օդում մնացել է գրեթե 12 ժամ, ինչը South China Morning Post-ը ռեկորդային ցուցանիշ է համարում: Անօդաչու թռչող ապարատի մշակմամբ զբաղվել են Տյանցզինի դրոններ արտադրող Feye UAV Technology-ն, Դալյանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտը եւ Չինաստանի Գիտությունների ակադեմիան: 15 կիլոգրամ քաշով եւ չորս պտուտակով, մեթանոլի վառելիքային տարրով ապարատը կարող է զարգացնել ժամում մինչեւ 90 կիլոմետր արագություն: Մասնագետների հաշվարկներով՝ մեթանոլով մարտկոցը կարող է 70 անգամ ավելի էներգիա արտազատել, քան լիթիումաիոնային կուտակիչը:
FY-36-ի մշակումը ղեկավարած Չժան Վենյուն նշել է, որ վառելիքի նոր աղբյուրը կփոխի իրադրությունն անօդաչու թռիչքների սեգմենտում: Գիտնականների խոսքով՝ սպիրտային քարշաուժով դրոնը կարելի է օգտագործել որոնողափրկարարական գործողություններում, օդալուսանկարահանման համար, գիտական եւ ռազմական նպատակներով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց