Պուտինի՝ Ֆիննական ծոցի հատակ սուզվելուց առաջ ջրում ականային դաշտ է հայտնաբերվել
2019թ. ամռանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գոգլանդ կղզի կատարած այցից առաջ Ֆիննական ծոցում հայտնաբերվել և վնասազերծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ականային դաշտ:
Այս մասին «Красная звезда» թերթին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է Բալթյան նավատորմի ղեկավար, ծովակալ Ալեքսանդր Նոսատովը:
Նոսատովն ընդգծել է Բալթյան նավատորմի դերը Ռուսական աշխարհագրական ընկերության՝ Գոգլանդ կղզի կատարած արշավի պատրաստության գործում: Արշավախմբի մեջ էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ծովակալը պատմել է, որ նավատորմի առաջադրանքներից մեկը կղզում և ծոցի հատակին գտնվող պայթուցիկ նյութերի հայտնաբերումն ու մաքրումն էր:
«Ծովի հատակին «Ալեքսանդր Օբուխով» ականազերծող նավի անձնակազմը հայտնաբերել էր գերմանական խարսխային ականների մի ամբողջ դաշտ, որոնք ռոբոտացված հատուկ տեխնիկայի միջոցով տեղում վնասազերծվել են»,-պատմել է Նոսատովը:
Հուլիսի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սուզանավով սուզվել է Ֆիննական ծոցի հատակը, որտեղ գտնվում է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին խորտակված ՇՉ-308 «Սյոմգա» սուզանավը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց