«Դա հարձակում էր ժողովրդավար Եվրոպայի վրա». ԵԺԿ առաջնորդը մեղադրել է Մակրոնին
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործողությունները, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությանն աջակցելուց հրաժարումը, գրում է Politico-ն:
«Ընտրություններից առաջ նա (Մակրոնը) հայտարարել է, որ մեզ անհրաժեշտ են լավագույն կադրերը, բայց ոչ խորհրդարանի պատգամավոր, որը կառավարությունում աշխատանքի փորձ չունի: Կարծում եմ՝ բավականին մեծամիտ արտահայտություն է»,- նշել է Վեբերը:
Նրա խոսքով՝ «Ֆրանսիայի նախագահը չպետք է որոշի՝ ում պաշտոն տալ. դա միայն պետք է որոշի ընտրողը»:
«Դա հարձակում էր ժողովրդավար Եվրոպայի վրա: Մակրոնը Եվրոպական խորհրդում կապ է հաստատել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, նրանք միասին լուրջ վնաս են հասցրել Եվրոպայի ժողովրդավարությանը»,- հայտարարել է ԵԺԿ առաջնորդը:
Հատկանշական է, որ Վեբերը հանդես է եկել ի պաշտպանություն Եվրահանձնաժողովի նոր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի:
«Նա մեղավոր չէ իրադարձությունների այսպիսի զարգացման համար: Մակրոնն առաջարկել է նրա թեկնածությունը, և նա ընտրվել է որպես «փոխզիջումային թեկնածու»»,- նշել է ԵԺԿ նախագահը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 23-26-ը: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդը Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Վեբերն էր: Սակայն ԵՄ-ի մի շարք առաջնորդներ Մակրոնի գլխավորությամբ դեմ են արտահայտվել նրա նշանակմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց