Թուրքիան մտադիր է ռազմածովային ուժերը համալրել սեփական արտադրության 6 նորագույն սուզանավով
Թուրքիան մտադիր է վեց սուզանավ շահագործման հանձնել մինչև 2027 թվականը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին թուրքական Piri Reis սուզանավի՝ ջուրն իջեցնելու արարողության ժամանակ:
«2022 թվականից Թուրքիայի ռազմածովային ուժերին ամեն տարի մեկական սուզանավ կհատկացվի: Ընդհանուր առմամբ՝ 6 սուզանավ կկառուցվի: Դրանցից վերջինը նախատեսվում է ռազմածովային ուժերի հրամանատարությանը փոխանցել ոչ ուշ, քան 2027 թվականը»,- ասել է Էրդողանը:
Թուրքական գործակալության հաղորդմամբ՝ Piri Reis սուզանավը կշռում է 1850 տոննա, երկարությունը կազմում է 68.3 մետր, լայնությունը՝ 6.3 մետր: Անձնակազմը բաղկացած է 40 հոգուց:
Երկրորդ Hızır Reis սուզանավը գտնվում է տեխնիկական համալրման փուլում և հավանաբար շահագործման կհանձնվի 2022-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց