Աղմուկ՝ Վատիկանում․ կաթոլիկ միաբանության հիմնադիրը ոտնձգություններ է կատարել ավելի քան 60 երեխայի հանդեպ
Առնվազն 60 երեխաներ ոտնձգությունների են ենթարկվել «Քրիստոսի լեգեոներներ» կաթոլիկ միաբանության հիմնադիր Մարցիալ Մասիելի կողմից, հայտնում է BBC News-ը՝ հղում կատարելով հետաքննության արդյունքներին։
Կաթոլիկ եկեղեցու կողմից հրապարակված զեկույցի համաձայն, 1941թ․ միաբանության հիմնադրումից հետո 33 հոգեւոր ծառայողների կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել առնվազն 175 անչափահասներ։
2006թ․ ներկայացված մեղադրանքների պատճառով Մասիելին կարգադրվել է հեռանալ։ Նա մահացել է 87 տարեկան հասակում՝ այդպես էլ չկանգնելով իրեն մեղադրողների առջեւ։
Ինչ վերաբերում է մնացած 33 հոգեւորականներին, որոնց ներկայացվել են նման մեղադրանքներ, վեցը մահացել են՝ այդպես էլ չկանգնելով դատարանի առջեւ, մեկը դատապարտվել է, եւս մեկը սպասում է դատավճռին եւ արդեն զրկվել է սանից։ Մնացած 18-ը դեռեւս աշխատում են եկեղեցում, սակայն նրանց արգելել են հավատացյալների հետ կապված առաքելություններ իրականացնել։
Զեկույցում նշվում է, որ փոխհատուցումների գործընթացը կսկսվի «վեղարով հրեշների» 45 զոհերից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց