Մոսկվան հայտարարում է՝ ՌԴ-ն պատասխան կտա ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին
Ռուսաստանը պատասխան կտա Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցներին, այսօր հայտարարել է արտգործնախարարը: «Մենք կարձագանքենք, բայց այնպես, որ վնաս չհասցնենք մեր սեփական շահերին», - ասել է Սերգեյ Լավրովը՝ Ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր օրինագիծը, որը սահմանափակումներ է մտցնում «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շինարարությանը մասնակցող ընկերությունների ու անձանց հանդեպ: Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» -ին գլխավոր կապալառուն՝ Allseas ընկերությունը, անմիջապես դադարեցրել էր շինարարությունը, թեև ավարտին, ըստ պաշտոնյաների, մնացել էին հաշված շաբաթներ:
Շինարարությանը մասնակցող երկրները՝ Գերմանիան և Ավստրիան, քննադատել էին Վաշինգտոնի այդ որոշումը: Նահանգները, սակայն, պնդում է, թե Բալթիկ ծովով դեպի Եվրոպա ձգվող այդ խողովակաշարը, որը շրջանցում է Ուկրաինան, ամրապնդում է Ռուսաստանի նկրտումներն ու խորացնում եվրոպացիների կախվածությունը ռուսական էներգակիրներից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց