Լավրովը բարձր է գնահատել Թրամփի ուղղամտությունը միջազգային հարցերը քննարկելու հարցում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գովել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին միջազգային հարցերը քննարկելիս ուղղամտության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք բավականին լավ ծանոթ ենք, ինձ դուր է գալիս՝ ինչպես է նախագահ Թրամփը քննարկում միջազգային հարցերը, երկկողմանի հարաբերությունների խնդիրները: Նա խուսափում է ինչ-որ երկիմաստություններից եւ փորձում ասել այն, ինչ մտածում է: Դա ոչ միշտ է հանդիպում բարձրագույն կատեգորիայի քաղաքական գործիչների շրջանում, սակայն դա, ըստ իս, բավականին արդյունավետ մոտեցում է»,-հայտարարել է Լավրովը «Մեծ խաղ» հաղորդման եթերում, որը ցուցադրվել է Ռուսական Առաջին ալիքի կողմից:
Դեկտեմբերի 10-ին Լավրովը այցելել էր ԱՄՆ: Այցի ընթացքում նա բանակցություններ էր վարել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եւ հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփին: Կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, Լիբիայում, Աֆղանստանում եւ Վենեսուելայում: Քննարկվել են նաեւ ռազմավարական կայունության եւ Հյուսիսային Կորեայում իրավիճակի շուրջ հարցերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց