Ո՞վ է լինելու Աֆղանստանի հաջորդ նախագահը
Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Գանին հայտնվել է երկրորդ ժամկետով վերընտրման շեմին՝ համաձայն երկրում նախագահական ընտրությունների արդյունքում ձայների նախնական հաշվարկների, հաղորդում է AFP-ը:
Ըստ անկախ ընտրահանձնաժողովի տվյալների՝ Գանին հավաքել է ձայների 50.64 տոկոսը՝ զգալի չափով առաջ անցնելով իր քաղաքական օպոնենետ Աբդուլա Աբդուլայից, որը հավաքել է ձայների 39.52 տոկոսը:
Մինչդեռ Աբդուլայի գրասենյակը հայտարարել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո նրանք կբողոքարկեն այդ որոշումը:
«Մենք ցանկանում ենք կրկին պարզաբանել մեր ժողովրդի, կողմնակիցների, ընտրահանձնաժողովի եւ միջազգային դաշնակիցների համար, որ մեր թիմը չի ընդունելու այդ կեղծ քվեարկության արդյունքները, քանի դեռ չբավարարվեն մեր օրինական պահանջները»,-նշվում է Աբդուլայի գրասենյակի հայտարարության մեջ:
Սակայն անկախ ընտրահանձնաժողովը պնդում է, որ ընտրությունների ընթացքում ազնվորեն կատարել է իր պարտքը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց