Պուտինն ու Լուկաշենկոն համաձայնության չեն եկել առանցքային երեք հարցերի շուրջ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին երեկ չի հաջողվել համաձայնության գալ առանցքային երեք հարցերի՝ նավթի, գազի ու հարկերի շուրջ: Սանկտ Պետերբուրգում երկու առաջնորդների հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:
Թե որոնք են հիմնական տարաձայնությունները, վերջինս չի մանրամասնել, բայց տեղեկացրել է, որ երկու նախագահները մտադիր են առաջիկայում ևս մեկ հանդիպում ունենալ:
Լուկաշենկո-Պուտին բանակցություններին զուգահեռ՝ Մինսկում երեկ հարյուրավոր ցուցարարներ կրկին փողոց էին դուրս եկել Ռուսաստանի հետ հնարավոր միավորման և «խորացված ինտեգրացիայի» դեմ: Սա ընդդիմադիրների արդեն երրորդ բողոքի ակցիան էր այս շաբաթվա մեջ: Ավելի քան երեք ժամ ընդդիմադիրները վանկարկել են՝ «Ո՛չ կայսերական Ռուսաստանի հետ միությանը», ապա կենդանի պատ կազմել Անկախության պողոտայում:
Կրեմլը պահանջում է Բելառուսից խորացնել տնտեսական համագործակցությունն ու համակարգված դրամավարկային քաղաքականություն վարել՝ ռուսական էներգակիրները ցածր գնով ստանալու դիմաց: Ընդդիմադիրները պնդում են՝ դա է՛լ ավելի կխորացնի Մինսկի կախվածությունը Ռուսաստանից ու հարվածի տակ կդնի Բելառուսի պետականությունն ու անկախությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց