Շվեդիայում դատարանը խղճացել է կնոջը բռնաբարած ներգաղթյալներին և չի արտաքսել նրանց
Շվեդիայում Ստոկհոլմի դատարանը խղճացել և հրաժարվել է արտաքսել Էրիթրեայից երկու փախստականի, որոնք ծեծել և բռնաբարել էին տեղացի բնակչուհուն: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:
Հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերին՝ Ստոկհոլմում: Կինը գիշերը ծանոթացել է տղամարդկանց հետ և նրանց իր տուն է բերել: Մի քանի ժամ անց կինը զանգահարել է ոստիկանություն և ասել, որ իրեն ծաղրուծանակի են ենթարկում:
Դատարանը, լսելով տուժածին և ուսումնասիրելով գործի նյութերը, նշել է, որ ներգաղթյալները մի քանի ժամ հարվածել են կնոջը, այդ թվում՝ դանակով, և բռնաբարել են նրան: Արդյունքում տղամարդկանց դատապարտել են 5 տարվա ազատազրկման և տուգանել 140 000 շվեդական կրոնով (մոտ 15 000 դոլար):
Դատական նիստի ժամանակ դատախազը պահանջել է արտաքսել ներգաղթյալներին, սակայն դատավորը հրաժարվել է նման որոշում ընդունել՝ նշելով, որ հայրենիքում նրանց իրավունքները կարող են ոտնահարվել: Նրանք փախել են Էրիթրեայից ապօրինի կերպով՝ խուսափելով զինվորական ծառայությունից: Դատարանը նշել է, որ Աֆրիկա վերադառնալուց հետո նրանց կարող են պատժել, հետապնդել կամ զորակոչել բանակ, ինչը, ըստ դատարանի, հավասարազոր է ստիպողական աշխատանք կատարելուն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց