«Որոշել եմ հանել թեկնածությունս որպես ՀՖՖ նախագահ». Խորեն Հովհաննիսյանը չի առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում
«Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը չի առաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Նա ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի եւ «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանի հետ հաստատված երեք թեկնածուներից մեկն էր։ Այս մասին Խորեն Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի բարեկամներ,
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվելուս պատճառների մասին վերջին շաբաթների ընթացքում խոսել եմ բազմիցս։ Ինձ այս քայլին մղող հիմնական պատճառները եղել են երկուսը։ Առաջինը` հայկական ֆուտբոլում տարիներ շարունակ տիրող բարձիթողի բարքերին և իրավիճակին վերջապես հրաժեշտ տալու հրամայականն էր, երկրորդը՝ հայկական ֆուտբոլին նոր շունչ հաղորդելը և այդքան պահանջված փոփոխություններ սկսելը։
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր հանդիպել եմ ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։ Արմենի հետ միասին արձանագրեցինք, որ հայկական ֆուտբոլի զարգացման շուրջ ունենք նույնական տեսլական։ Չնայած որոշ հարցերում մենք ունենք տարբերվող մոտեցումներ, սակայն քննարկման արդյունքում մենք հանգել ենք այն եզրահանգմանը, որ ընդհանուր առմամբ կարող ենք համատեղ ուժերով հայկական ֆուտբոլը դուրս բերել նոր մակարդակի։
Ելնելով վերոնշյալից՝ որոշել եմ հանել թեկնածությունս որպես ՀՖՖ նախագահ և պաշտպանել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը։ Իմ կողմից ամեն ինչ կանեմ, որպեսզի Արմենին հաջողվի իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնց մասին զրուցել ենք։ Փորձս և գիտելիքներս շարունակելու եմ ծառայեցնել հայկական ֆուտբոլին՝ ամեն կերպ օժանդակելով մեր երիտասարդներին»։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին ՀՖՖ արտահերթ ժողովում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը