Ես շատ լավ զրույց եմ ունեցել Չինաստանի նախագահի հետ. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն թվիթերյան իր միկորբլոգում կիսվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ անցկացրած զրույցի տպավորություններով:
«Ես շատ լավ զրույց եմ ունեցել Չինաստանի նախագահի հետ, որը վերաբերել է մեր հսկայական Առեւտրային Համաձայնագրին: Չինաստանն արդեն սկսել է գյուղատնտեսական արտադրանքի եւ շատ այլ ապրանքների խոշոր գնումը: Կարգավորվում է նաեւ համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելու հարցը»,-նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Դոնալդ Թրամփը նաեւ հայտնել է, որ Չինաստանի նախագահի հետ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Հյուսիսային Կորեայում, ինչպես նաեւ Հոնկոնգում տեղի ունեցող իրադարձությունները:
«Մենք խոսել ենք նաեւ Հյուսիսային Կորեայի մասին, որտեղ մենք աշխատում ենք Չինաստանի հետ, ինչպես նաեւ Հոնկոնգի (առաջընթացի) մասին»,-ամփոփել է ԱՄՆ-ի նախագահը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց