Նադալը հաղթանակ տարավ Խաչանովի հետ խաղում
ATP առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Աբու Դաբիում ընթացող մրցաշարի կիսաեզրափակչում ՝ 2 սեթում առավելության հասավ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի նկատմամբ:
1 ժամ 30 րոպե տևած մրցավեճն անցավ բավական անհետաքրքիր պայքարում և ավարտվեց Նադալի բացահայտ առավելությամբ` 6:1, 6:3 հաշվով:
Նադալը եզրափակչում կհանդիպի Ստեֆանոս Ցիցիպասին, ով կարողացել է կիսաեզրափակչում առավելության հասնել Նովակ Ջոկովիչի նկատմամբ: