Վայրէջք կատարած ինքնաթիռում ձեռքի ուղեբեռի համար նախատեսված դարակն ընկել է ուղևորների վրա
Բրազիլական Գուարուլյուս քաղաքից Ֆրանկֆուրտ թռած Airbus օդանավի ուղևորների վրա է ընկել ձեռքի ուղեբեռի համար նախատեսված դարակը, հայտնում է Aero In բրազիլական պորտալը:
Չնայած որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի գիշերը` այս մասին լրատվամիջոցներին միայն այսօր է հայտնի դարձել:
Դեպքի ականատեսները լուսանկարներ են արել, որոնցում երևում է, թե ինչպես է օդանավի ձեռքի ուղեբեռի համար նախատեսված դարակն ընկել ուղևորների նստատեղերի վրա: Լուսանկարներում երևում են օդանավի բորտուղեկցորդուհիները և ցամաքային ծառայության աշխատակիցները:
Latam Airlines ավիաընկերության պաշտոնական տվյալների համաձայն՝ Airbus A350 ինքնաթիռի դարակն ընկել է Ֆրանկֆուրտում օդանավի վայրէջքից անմիջապես հետո:
Լուրջ վնասվածքներ ստացողներ չեն եղել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց