ԱՄՆ-ում սեքս-ստրկուհին գնդակահարել, ապա վառել է բռնարարին
ԱՄՆ-ում քննվում է 19-ամյա Քրիստուկ Քիզերի գործը, ով մեղադրվում է բռնարար Ռենդի Վոլարի սպանության մեջ:
Ինչպես հայտնում է The Sun-ը, Քիզերը ծանոթացել է տղամարդու հետ ավտոբուսի կայանում, երբ 16 տարեկան է եղել: Տղամարդը վերցրել է նրա հեռախոսահամարը և շուտով նրանք ավելի են մտերմացել: Սակայն հետագայում տղամարդը նրան ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել:
2018 թվականի հունիսին Քիզերն ատրճանակով կրակել է տղամարդու գլխին, ապա այրել նրա մարմինը և փախուստի դիմել:
Աղջիկը պնդում է, որ բռնարարը թմրանյութեր է ներարկել իրեն և ստիպել սեռական հարաբերություն ունենալ տղամարդկանց հետ:
Այնուամենայնիվ, ըստ մեղադրանքի՝ աղջիկը վաղուց է պլանավորել սպանությունը և դրա մասին են վկայում հաղորդագրություններն ու սելֆիները: Քիզերին սպասվում է ցմահ ազատազրկում:
The Washington Post-ի տեղեկություններով՝ աղջիկը և նրա բռնարարն այլ հանգամանքներում են ծանոթացել: Նշվում է, որ զույգը սկսել է շփումը մարմնավաճառների համար նախատեսված կայքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց