Նա ինձնից էլ լավն էր․ Մարադոնա
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոն է։
«Դի Ստեֆանոն գերազանցում էր բոլորին։ Պելեն չէր ցանկանում ընդունել դա։ Նա ինձնից էլ լավն էր։
Ինչ վերաբերում է Մեսիին, ապա երբեք չէի ցանկանա խաղալ նրա դեմ։ Տուգանային հարվածների իրացումը նրա կողմից խելահեղ է։ Ես բացատրել եմ նրան՝ ինչպես դնել ոտքը հարվածից առաջ, բայց այդպիսի իրացումը միայն Լեոյի վաստակն է։
Ես չեմ քննադատում Մեսիին, նա գալիս է հավաքական, լիարժեք դրսեւորվում է, չի երգում հիմնը, նրան անվանում են կատալոնացի։ Ես Լեոյի ընկերն եմ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։
Մեսին Մարադոնային ղեկավարությամբ խաղացել է Արգենտինայի հավաքականում 2008-2010 թվականներին։