«Բարսելոնան» կարողացավ մեկ միավոր վաստակել «Ռեալի» դեմ խաղում
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում կայացավ հետաձգված «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: վերջին անգամ այս թիմերը 0:0 էիրն խաղացել 2002 թվականի նոյեմբերին:
Ինչ վերաբերում է այս խաղին, ապա մեկ միավոր վաստակելուց պետք է որ գոհ լինեն դաշտի տերերը՝ կատալոնացիները, որոնք ցուցադրեցին դժգույն եւ անդեմ խաղ:
Բավական է ասել, որ ամբողջ խաղի ընթացքում «Բարսելոնան» միայն չորս հարված է կատարել Կուրտուայի դարպասին եւ իրացրել ընդամենը երկու անկյունային՝ վեցի դիմաց:
Ավելին, «Ռեալը» բազմաթիվ գոլային պահեր ստեղծելուց բացի մեկ անգամ էլ գրավեց դաշտի տերերի դարպասը, բայց մրցավարները համատեղ ջանքերով ինչ-որ միլիմետրանոց խաղից դուրս հայտնաբերեցին:
Ոչ-ոքիից հետո թիմերը վաստակեցին 36-ական միավոր եւ գլխավորում են աղյուսակը՝ հինգ միավորով առաջ անցնելով Սեվիլիայից:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ