7 ամսական երեխան դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ «քաղաքապետը»
ԱՄՆ Տեխաս նահանգի Ուայթհոլ գյուղաքաղաքում 7 ամսական երեխան անցած շաբաթվա վերջին դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ քաղաքապետը, գրում է Newsweek-ը:
Ուիլյամ Չարլզ «Չարլի» Մաքմիլիանը, որն այլ կերպ հայտնի է որպես «քաղաքապետ Չարլի», քաղաքապետի պաշտոնը ստանձնելու օրը կրել է սև դասական կոստյում և սպիտակ վերնաշապիկ:
Ըստ հաղորդման՝ «երդման արարողությանը» ներկա է գտնվել ավելի քան 150 մարդ:
Մասնակիցներից մեկը՝ 41-ամյա Ջոշ Ֆուլցը, որը խորհրդի անդամ է հարևան Նավասոտա քաղաքում, Newsweek-ին հայտնել է, որ Չառլին «կանգնել է ամբիոնում» իր որդեգիր ծնողների հետ:
«Ամբողջ իրադարձությունը շատ լավ էր կազմակերպված: Դա նման էր ցանկացած երդմնակալության արարողության, միայն թե՝ ավելի փոքր մասշտաբով: Բոլորը ցանկանում էին գրկել նրան»,- հայտնել է պաշտոնյան՝ հավելելով, որ իրադարձության ժամանակ թևածում էր սերը:
Աղբյուրը գրում է, որ քաղաքապետի պատվավոր պաշտոնն աճուրդի է հանվում և «վաճառվում» նրան, ով ամենաբարձր գինը կվճարի այդ պաշտոնի համար:
«Կարևոր չէ` հանրապետական եք, թե դեմոկրատ, Չարլին կսիրի ձեզ»,- հայտնել է երեխայի մայրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց